ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ՆԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում տեղի ունեցած փլուզումից:
Հիշեցնենք՝ ժամը 14։20-ին Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով բեկորները թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի վրա․ մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ ժամը 15։10-ից՝ վերականգնվել։
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-նախարարի տեղակալ փ/ծ գնդապետ Կ․ Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը և ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։
--00—ԼՄ