ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Անցյալ ամիս ԱՄՆ պետքարտուղարության «Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանակում ՀՀ պետական կառույցների հինգ մամուլի խոսնակներ այցելեցին Միացյալ Նահանգներ, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու տեղի պետական կառույցների (ազգային, նահանգային և համայնքային մակարդակում) լրատվական ծառայությունների աշխատանքներին, մոտեցումներին ու ընթացակարգերին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։
Հանդիպումներ եղան նաև տեղական և ազգային լրատվական կազմակերպությունների հետ՝ ավելի լավ պատկերացնելու, թե ինչպես են Միացյալ Նահանգներում պրոֆեսիոնալ լրատվական կազմակերպություններն աշխատում պետական կառույցների լրատվական ծառայությունների և մամուլի խոսնակների հետ։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց պետական կառույցների կողմից ապատեղեկատվության դեմ պայքարին և հստակ ուղերձների ապահովմանը թե՛ ավանդական և թե՛ սոցիալական հարթակների միջոցով։
--00—ՅՄ