ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
24News-ի տեղեկությունների համաձայն՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում կրակոցները վերսկսվել են։ Աշխատում են նաև ականանետն ու հրետանին։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
--00—ԼՄ