ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ս․թ․ ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։ Տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի հաղորդագրությունից։
Կողմերը քննարկեցին ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։
--00—ՍՊ