ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ ավարտված չէ, լուրջ դիվանագիտական աշխատանք է պետք, Մոսկվան աջակցում է Անկարայի և Երևանի միջև փոխադարձ հարգանքով երկխոսության վերսկսմանը։ Այս մասին ճեպազրույցին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ հարաբերությունների ջերմացումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը և մեծ ներդրում կլինի երկարաժամկետ կայունության հաստատման գործում։
--00—ԶՀ