ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը հայ-թուրքական սահմանին։ Այս մասին թուրքական Anadolu գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։
«Մենք ողջունում ենք հանդիպումը։ Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կդիտարկի դրական քայլ՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում, և մենք վճռական ենք աջակցելու այդ գործընթացին: Ժամանակն է խաղաղության»,- հավելել է նա՝ պատասխանելով նաև հայ-ադրբեջանական կարգավորման մասին հարցին։
--00—ՅՄ