Վերացվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեության կասեցումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Screenshot 2023-04-19 130625

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, գ. Արտիմետ):

Տեսչական մարմնի Արմավիրի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

--00—ՅՄ