Կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

photo_2024-07-26_12-27-34

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կրկնայց են կատարել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամաս՝ ստուգման շրջանակներում նմուշառում կատարելով «Պանիր Չեչիլ թել», «Պանիր տապակելու համար» և «Պանիր Չանախ 45 տոկոսանոց» արտադրատեսակներից: 

✅Կատարված լաբորատոր փորձաքննություններով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

✅ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

--00—ՅՄ