ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
«Մեծ պատիվ էր այս շաբաթ ժամանակ անցկացնել Գլենդելում հայ-ամերիկյան համայնքի հետ՝ հիշատակելու Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը․
«ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունն ու նրա ինքնորոշման իրավունքը և դադարեցնի ֆինանսավորել Բաքվին։
Բաքուն պետք է պատժվի, այլ ոչ թե պարգևատրվի իր ռազմական հանցագործությունների համար»,- նշել է նա։
--00—ՍՊ