ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
--00—ՍՊ