ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Զոհեր և վիրավորներ չկան։ Խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»։
Խաղաղապահների բեռնատարներով Ստեփանակերտ է հասցվել ավելի քան 301 տոննա մարդասիրական օգնություն։
--00—ՍՊ