ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված է․
«Մայիսյան հաղթական եռատոնի խորհուրդը հիմք ընդունելով՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ազդարարում է ինքնության հեղափոխության (հեղափոխություն հանուն ինքնության) մեկնարկը: Այն ենթադրում է հեղափոխություն նախևառաջ գիտակցության մեջ, որն իր հերթին որպես արդյունք կհանգեցնի խիստ որոշակի և ռացիոնալ գործողությունների:
Լայն առումով «ինքնության հեղափոխության» հիմքում ընկած է մեր նվաստացումն ու անզորությունը պայքարի փոխակերպելու կամքը և վճռականությունը: Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին իր չափով և իր տեղում մասնակցել այս գործընթացին և պայքարի իր օրինակով փոփոխությունները դարձնել անխուսափելի:
Խորքային ճգնաժամի և գոյաբանական սպառնալիքների առջև կանգնած հասարակությունները պատմականորեն և նույնիսկ տեսականորեն այլ ճանապարհ չեն ունցել դրանց հաղթահարման համար:
մասնակցի՛ր ինքնության հեղափոխությանը
անզորությունդ փոխարինի՛ր պայքարով
--00—ԱՊ