Սոթքում զոհված Նարեկը կապի ջոկի հրամանատարն էր, վերջին հերթափոխն էր, շուտով զորացրվելու էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

նարեկ

Երեկ Սոթքում զոհված Նարեկը կապի ջոկի հրամանատարն էր: 24News-ի հետ զրույցում հայտնեց Նարեկի հորեղբոր տղան` Սպարտակ Բաղդասարյանը: 

«Նարեկի հետ միշտ կապի մեջ էինք, երբեք ծառայությունից չէր դժգոհել, միշտ ասում էր՝ «սաղ լավ ա»:

«Վերջին մարտական հերթապահությունն էր իրականացնում, իջնելու էր ու որոշ ժամանակ հետո՝ զորացրվեր»,- ասաց Սպարտակ Բաղդասարյանը:

Մերի Մանուկյան

--00—ՍՊ