ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Լուգանսկի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել։ 7 մարդ վիրավորվել է, կա մեկ զոհ: Գրում է РБК-ն։
Վիրավորների թվում է նաև Լուգանսկի ՆԳ նախարարի պաշտոնակատար Իգոր Կորնետը։
ТАСС-ի հաղորդմամբ՝ նրա դեմ մահափորձ է կատարվել։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է։
Հիշեցնենք՝ մայիսի 15-ի առավոտյան հայտնի դարձավ՝ Լուգանսկը գնդակոծվել է Storm Shadow հեռահար հրթիռներից, որոնք Ուկրաինան ստացել էր Մեծ Բրիտանիայից։
Անցյալ տարվա սեպտեմբերին Լուգանսկում պայթյունի հետևանքով զոհվեցին Լուգանսկի գլխավոր դատախազը և նրա տեղակալը: Պայթյունը տեղի էր ունեցել Գլխավոր դատախազության շենքում։ ՔԿ-ն կատարվածը որակել էր ահաբեկչություն։
--00—ՍՊ