ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Մայիսի 17-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը:
Օրակարգային առաջին հարցը պարտադիր քննարկման ենթակա՝ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին հարցն է:
Օրենսդրական նախաձեռնություններից օրակարգում ընդգրկված են «Համաներման մասին», «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ,«Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020թ. մայիսի 21-ի ԱԺՈ-011-7 որոշման մեջ փոփոխութուններ կատարելու մասին» օրինագծերը:
Նիստը կամփոփվի պատգամավորների հայտարարություններով:
Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել է, որ վաղը՝ մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ:
--00—ՅՄ