ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը մասնակցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շնագիտական կենտրոնի բացմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության ֆինանսավորմամբ և նպատակ ունի բարելավել Հայաստանի կարողությունները սահմանային անվտանգության և անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։
--00--ԶՀ