ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) համապարփակ գործընկերության համաձայանգիր են ստորգրել։ Այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Նախարարը մասնավորապես նշել է․ «Այս համաձայնագիրը նախանշում է մեր երկարամյա բարեկամության նոր համագործակցության շրջանը, որը հնարավորություն կտա երկու երկրներին առաջիկա 5 տարվա ընթացքում ավելացնել առևտուրը՝ հասցնելով մինչև 40 մլրդ դոլարի՝ նավթամթերքը չհաշված։
--00--ԶՀ