ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող կուսակցության համագումարում, անդրադարձել է արցախյան թեմային՝ ասելով. «Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին բացի հարցն ավելի բարդացնելուց»: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Էրդողանը, այնուհետև կրնկնելով նախկինում արտահայտած իր նույնաբովանդակ մտքերը, պնդել է, որ իր ադրբեջանցի եղբայրներն են միշտ ջանքեր գործադրել ճգնաժամը երկխոսության և համաձայնության միջոցով լուծելու համար:
Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հաձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»։
«Անցյալ տարվա վերջին ամիսներին, երբ Հայաստանի բանակը կրկին անցավ հարձակման, մենք, որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով կանգնեցինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին։ Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ, փառք ալլահին, վերջ տրվեց այդ կեղտոտ բռնազավթմանը»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հայտնել է, որ Թուրքիան հետամուտ է լինելու 2020թ․-ի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը։ Նրա խոսքով, այդ գորընթացն ավելի է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը։
--00--ԱՀ