ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Մոսկվան ու Անկարան Ղարաբաղում միասնական մոնիթորինգային կենտրոն ստեղծելու մասին փաստաթուղթ են ստորագրել։ Այս մասին գրել է РИА Новости-ն։
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող դիտարկման կենտրոն ստեղծելու և գործարկելու վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են, ստորագրվել է համաձայնագիր»,-ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Կողմերն այժմ պատրաստվում են սկսել աշխատանքները։
--00—ՄՀ