ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու հարցում՝ նշելով, որ նստավայրից վռնդելու է Սպիտակ տան «կոռումպացված» ղեկավար Ջո Բայդենին։ Այս մասին նա հայտարարել է Հյուսիսային Կարոլինա նահանգում կուսակիցների առջև ելույթի ժամանակ։
«2024 թվականի նոյեմբերի 5-ին մենք Սպիտակ տնից կվտարենք Ջո Բայդեն անունով ամբողջովին կոռումպացված նախագահին»,-ասել է քաղաքական գործիչը։
Թրամփը հավելել է, որ մտադիր չէ զիջել ու պարտվել։ Նա նաև խոստացել է շարունակել պայքարը, եթե անգամ գաղտնի փաստաթղթերի գործով դատապարտվի։
--00—ՅՄ