ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը և կոչ է արել դեմոկրատներին հաղթել հանրապետականներին։
Բայդենն ընդգծել է, որ 2020 թվականին Հարիսին փոխնախագահ ընտրելը «իր լավագույն որոշումն էր»։
Իր հաջորդ գրառման մեջ Սպիտակ տան ղեկավարը նաև խրախուսել է նրանց, ովքեր ցանկանում են աջակցել Հարրիսի նախընտրական արշավին՝ մասնակցելով դրամահավաքին։
--00—ՅՄ