ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անձամբ չի հայտարարել ընտրապայքարից դուրս գալու մասին, պարզապես իր անունից համապատասխան հայտարարություն է հրապարակվել, և չի կարելի ասել, որ նա ինքն է որոշում կայացրել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որոշումը, որը կայացվել է, տեսեք, թե ինչի է բերել մեզ, այսպես կոչված, ամերիկյան ժողովրդավարությունը։ Ես և նույնիսկ դուք չենք կարող ասել՝ որոշումը Բայդենի կողմից է կայացվե՞լ, թե՞ Բայդենի համար է կայացվել։
Հիմա ամբողջ աշխարհն աշխատում է այն փաստաթղթի հետ, որը հրապարակվել է նրա անունից, բայց, տեսեք, որ դա բանավոր հայտարարություն չէր, ձայնային հայտարարություն չէր, լրագրողների ներկայությամբ արված հայտարարություն չէր»,-ասել է Զախարովան։
--00—ՅՄ