ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Արամ Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ավտոմեքենան վարորդի, նրա ընկերների և պարեկների օգնությամբ դուրս է բերվել գետից և տեղափոխվել անվտանգ վայր։
--00--ԶՀ