ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ունեցած հանդիպումից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ պայմանավորվել են, որ խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով Ռուսաստանի պատկան կառույցներին կզեկուցեն Արցախում տիրող իրավիճակը։
Պետնախարարի խոսքով` խաղաղապահ առաքելության հրամանատարությունն ընդունում է, որ խախտվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ «Պարտավորվել և ընդունել են, որ իրենք աշխատանք ունեն անելու`
հումանիտար ճգնաժամը վերացնելու համար»,- հավելեց Գուրգեն Ներսիսյանը։
Պետնախարարը հավելեց, որ Ասկերանի շրջանի բնակիչները կմնան խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրի մոտ տեղադրված վրաններում այնքան ժամանակ, մինչև հստակ լուծումներ չտրվեն խնդրին։
--00—ԶՀ