ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Արցախի հանրային հեռուստաընկերությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրել է հատուկ տաղավար, որտեղից ուղիղ եթերում ամեն օր արտակարգ ռեժիմով ներկայացնելու է Արցախում ստեղծված ծանր իրավիճակը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Լրագրողական համայնքին կոչ ենք անում ակտիվ հետևել այդ եթերներին և հնարավորինս լայն ու բազմալեզու տարածում ապահովել ներկայացվող հարցազրույցներում և ռեպորտաժներում տեղ գտած փաստերը։ Ուղիղ եթերներին կարող եք հետևել Արցախի հանրային հեռուստատեսության և Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջերով։
Եթերաժամի, թեմաների և հյուրերի մասին նախօրոք կներկայացնենք։ Նշենք նաև, որ ծրագիրը կմեկնարկի այսօր. ժամը 17:00-ին և 19:00-ին կարող եք հետևել Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանի հետ հարցազրույցներին։
--00—ԶՀ