Այսօր մեր պահանջը կուղղենք ՀՀ իշխանություններին․ ազգային զարթոնք լինելու է․ պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

սս

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Սիրելի հայրենակիցներ՝

Ինչպես արդեն հայտարարել էինք, այսօր ժամը 20:00-ին տեղի է ունենալու համաժամանակյա հավաք Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում:

Հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը:

Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է»:

--00—ՍՊ