Ոչ մի արարած չի կարող խախտել հայերի ինքնորոշման իրավունքը․ բողոքի ակցիա՝ Հաագայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

արցախ-հաագա

ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները շարունակում են աշխարհի տարբեր ծայրերում բողոքի միջոցառումներ անցկացնել՝ աշխարհին հասցնելով արցախահայերի ձայնը, տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական կայքից։ 

ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միությունը Հաագայում հերթական ակցիան է իրականացրել՝ հաջակցություն Արցախի։

հյդ-արցախ

«Մեր ձայնի ցուցադրություն և բարձրացում, ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև ամբողջ աշխարհի համար, որոնք պետք է հասկանան, որ հայերն ունեն ինքնորոշման իրավունք և ոչ մի արարած այս երկրագնդի վրա չի կարող դա խախտել», – նշել է դաշնակցական կառույցը։

--00—ՍՊ