Առաջիկայում կյանքի է կոչվելու Ռուբեն Վարդանյանի առաջնորդությամբ «Հակոբավանքի վերածնունդ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news

363729669_164151373354008_1971887356973326119_n

Բարդ ժամանակների թելադրանքը նոր կենսակերպի հնարավորություն է։ Արցախում տարբեր ոլորտների վերակերտման պահանջն անհետաձգելի է։ Առաջնորդվելով այս հրամայականով, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատն» ազդարարում է ևս մեկ մասշտաբային նախագծի մասին։

Շարժումը կարևորում է սերունդների առաջ պատասխանատվությունը, համախմբման գաղափարն ու հոգևոր արժեքների պահպանումը և անկախ ամեն ինչից, իր բոլոր ուժերը կենտրոնացնում է դրա շուրջ։

Մեր առաջնահերթությունների համատեքստում մշակվել և առաջիկայում կյանքի է կոչվելու բարերար Ռուբեն Վարդանյանի և Արցախի թեմի առաջնորդությամբ «Հակոբավանք վանական համալիրի վերածնունդ» ծրագիրը, որը նպատակ ունի ոչ միայն վերակերտել մեր փառահեղ հոգևոր կոթողներից ևս մեկը, այլ նաև զուգահեռ անհրաժեշտությամբ, ստանձնել կրթական հաստատության բարեփոխման,  մարդկանց հանրօգուտ աշխատանքի մեջ ներգրավվելու և աշխատավարձով ապահովելու, գյուղական կենցաղային պայմանները բարելավելու առաքելություն։

Վանքի վերականգնման ու վերանորոգման աշխատանքների մեկնարկը խորհրդանշական ակցիայով, տրվելու է հուլիսի 28-ին։ Երկարաժամկետ տևողության ծրագրին մասնակցել կարող են  գաղափարը կիսող ճարտարապետ-վերականգնողներ, վերանորոգողներ, շինարարներ, քարտաշ֊վարպետներ, աշխատանքային հիմունքներով մասնագետներ ու կամավորներ։

Կատարվելիք աշխատանքների կազմակերպական պատասխանատվությունը ստանձնում է հանրային շարժումըապահելով կեցության խնդիրը։

Նախագծին մասնակցելու համար կարող եք դիմել «Մեր սարերը» կենտրոն կամ զանգահարել 3333 կարճ համարին։

--00—ՅՄ