ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
ԵՄ-ում Մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) համաձայնեցրել է հակառուսական պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձգելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին Twitter-ում հաղորդել է Եվրամիության խորհրդում Իսպանիայի նախագահությունը։
«ԵՄ դեսպանները համաձայնել են երկարաձգել սահմանափակող միջոցները, որոնք վերաբերում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», - ասված է հրապարակման մեջ:
--00—ԶՀ