ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Եվրոպական միության խորհուրդը հերթական անգամ կես տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Նոր ժամկետն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից և ուժի մեջ կլինի մինչև հուլիսի 31-ը:
«ԵՄ խորհուրդն այսօր վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ արգելող միջոցները՝ Ուկրաինան ապակայունացնելու գործողությունների համար, մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը», - ասված է հայտարարության մեջ։
--00—ՅՄ