ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Հայաստանը մեծաքանակ պատվիրակությամբ կմասնակցի ԱՊՀ խաղերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրորդ խաղերին Հայաստանը կներկայացնեն 140-ից ավել մարզիկներ: Հայաստանը ներկայացնող մարզիկները ուժերը կչափեն 14 մարզաձևում` բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն, վոլեյբոլ:
ԱՊՀ երկրորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում` «Մինսկ-Արենա»-ում: Խաղերի փակման արարողությունը կկայանա հուլիսի 14-ին:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը մրցավայրից կլուսաբանի խաղերը:
--00—ԶՀ