ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները մեկնարկեցին ԱՊՀ խաղերի թիմային միքս ձևում։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Մինսկում ընթացող մրցաշարի մրցումային երկրորդ օրը Հայաստանի ընտրանու կազմում «հրացան, 10 մետր, 30 կրակոց, միքս» ձևում Հայկ Բաբայանը և Միլենա Միասարյանը որակավորման փուլում գրավեցին 6-րդ, իսկ «10 մետր, ատրճանակ, 10 մետր, 30 կրակոց, միքս» ձևում Նարե Գաբրիելյանը և Գոռ Մանուչարյանը 7-րդն էին: Եզրափակիչ են դուրս եկել 1-4-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները:
Հրաձիգները ևս երեք մեկնարկ կունենան ԱՊՀ խաղերում, արդեն անհատական պայքարում:
--00—ՅՄ