ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է արտահայտել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի խնդրով և ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնություն հասցնելու հասանելիությունը հեշտացնելու համար»,-ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախը 234 օր է շրջափակման մեջ է։ Ադրբեջանը շուրջ երկու ամիս է, ինչ արգելափակել է բոլոր տեսակի բեռների և հումանիտար փոխադրումները դեպի Արցախ։
Հայաստանը հուլիսի 26-ին 360 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել, որպեսզի հասցվի Արցախի ժողովրդին։ Հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարները հասել են Կոռնիձոր՝ սպասելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության արձագանքին, որպեսզի հնարավոր լինի բեռները հասցնել Արցախի Հանրապետության տարածք։ Ուղարկված բռները ութ օր է, ինչ գնտվում են Կոռնիձորում։ Ադրբեջանը թույլ չի տալիս մարդասիրական բեռները, որոնց մեջ նաև մանկական սնունդ ու դեղորայք է, անցնի ԱՀ տարածք։
--00—ՅՄ