Գազայում պատերազմի շարունակումը կարող է հանգեցնել հակամարտության տարածման․ Գուտերեշ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

1c976f2ec558271983836b7c95cb6f72_M

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ որքան երկար շարունակվի հակամարտությունը Գազայի հատվածում, այնքան մեծ է իրադրության էսկալացիայի հավանականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Որքան երկար է շարունակվում հակամարտությունը Գազայում, այնքան մեծ է էսկալացիայի և սխալ հաշվարկների վտանգը: Մենք չենք կարող Լիբանանում տեսնել այն, ինչ տեսնում ենք Գազայում: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ այն, ինչ կատարվում է Գազայում, շարունակվի», - գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Պատանդներից 105-ը 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ փոխանակվել են Իսրայելում բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների հետ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ