Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան ավերածություններ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

42065352_142_0_1280_640_1920x0_80_0_0_9af6073f291e89282c2b78a78005297f

Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի Դեչժոու շրջանում տեղի է ունեցել 5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Global Times-ը:

Նշվում է, որ գրանցվել է 59 ստորգետնյա ցնցում, որոնց առավելագույնի մագնիտուդը կազմել է 3.0 բալ։

Երկրաշարժի հետևանքով վնասվածքներ ստացած 21 մարդ կա, ինչպես նաև 126 շենք է ավերվել:

Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ չկան։

--00—ՅՄ