Չինաստանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

нимок эк

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտակայքում գտնվող Ակսուի շրջանում՝ օջախի 10 կմ խորությամբ։

Նշվում է, որ շուրջ 2,7 միլիոն բնակչություն ունեցող շրջանում տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։  

  --00—ԼՀ