Անդրանիկ Թևանյանի մանդատը կարող է վերցնել ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ՌՏ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Նա նաև հայտնել է, որ մասնակացելու է Երևանի ավագանու ընտրություններին և «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածուն է:

մմ

Անդրանիկ Թևանյանի մանդատը վայր դնելուց հետո նրան խորհրդարանում, ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի, փոխարինելու է ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը: 24News-ի հետ զրույցում Մելքոնյանը հաստատեց, որ ինքն է հաջորդ թեկնածուն, բայց դեռ մանդատը վերցնելու մասին որոշում չկա. «Գիտեք, ես դաշնակցական եմ և մեր կուսակցության Գերագույն մարմինը ինչպիսի որոշում կայացրեց, ես էլ կենթարկվեմ այդ որոշմանը»,- ասաց Մհեր Մելքոնյանը:

Հարցին, եթե այդուհանդերձ Գերագույն մարմինը որոշի, որ նա է փոխարինելու Անդրանիկ Թևանյանին, ի՞նչ ծրագրեր ունի, որոնք առաջնային են և կյանքի են կոչվելու, Մելքոնյանը նշեց. «Եկեք դրա մասին ավելի ուշ խոսենք, վերջնական որոշում կայացնենք, հետո արդեն կխոսենք դրա մասին,- եզրափակեց ՀՅԴ ներկակացուցիչը:

--00—ԱՊ