Ասկոլկան առաջինն էր, որ 1992-ի մայիսի 8-ին մտավ Շուշի, Աշոտների պայքարով էր, որ Արցախն անկախացավ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

cd2a0a5a2e2bca306dd2d4b5fc530fb8

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «31 տարի առաջ այս օրը զոհվեց Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանը՝ արցախյան ինքնապաշտպանության առաջին կամավորներից, հրամանատարներից մեկը։ Արցախում Դաշնակցության ինքապաշտպանական ուժերի ձեւավորման նվիրյալներից էր։

Ասկոլկան առաջինն էր, որ 1992-ի մայիսի 8-ին մտավ Շուշի։ Աշոտների պայքարով էր, որ Արցախն անկախացավ։ Աշոտի եւ նրա նմանների նվիրումով էր, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը։

Այսօր Արցախը պաշտպանելու մեր հերթն է։ Ամեն մեկիս պարտքն է, որ կանգնենք Արցախի ու արցախցու կողքին։ Հանուն Արցախի, Սյունիքի, Տավուշի…

Շուրջ 9 ամիս շրջափակված, ցեղասպանության վտանգի տակ հայտնված Արցախը մեր զորակցության կարիքն ունի։

Սեպտեմբերի 2-ին, 18։00 Ազատության հրապարկը բոլորիս ժամադրավայրն է»։

--00—ՅՄ