ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունները, փոխանցում է Ազատությունը։
«Սեպտեմբերի 7-ին կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Ադրբեջանը սրում է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և զինված ուժեր է կենտրոնացնում, Հայաստանի կողմից քաղաքական մանիպուլյացիայի մաս են կազմում»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։
--00—ՅՄ