ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, 2022 թ-ին Պրահայում իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքներով ընդունված փաստաթղթի տրամաբանական շարունակությունն է, որտեղ կողմերը հղում են արել 1991 թ-ի Ալմաթիի հռչակագրին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը այն սահմաններով, որով երկրները եղել են ԽՍՀՄ փլուզման ժամանակ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փաշինյանի այս հայտարարությունն, իհարկե, ոչ միանշանակ է ընդունվել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, բայց դա իրենց երկրի ներքին գործն է», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ