«Որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Արցախի նախագահի ընտրության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ազերի-ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններն անվանել է «անօրինական»։

Ըստ հաղորդագրության՝ այս գործընթացը «Ադրբեջանի Սահմանադրության, նրա օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է»։

Նշվում է, որ ընտրությունների անցկացումը ցույց է տալիս, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր «օկուպացիոն» քաղաքականությունը շարունակելու։

Նշվում է նաև, որ իրականում Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել է «սադրանքի և իրավիճակի սրման ուղին»։

--00—ՅՄ