ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ժամը 09։00-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 53 մասնակից։ Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք՝ ինչպես երեկ Հանրապետության Հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, մայրաքաղաքում վաղ առավոտից սկսվել են բողոքի ակցիաները։
Քաղաքացիները փակում են փողոցները Երևանի տարբեր հատվածներում՝ հայտնելով իրենց դժգոհությունը և պահանջելով գործող իշխանության հրաժարականը։
--00—ՅՄ