ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news
Ֆրանսիայում գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 700 մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն թվիթերում։
Ավելի վաղ հաղորդվել էր 486 բերման ենթարկվածների մասին։
Գերատեսչության թվիթերյան էջում հրապարակված տվյալների համաձայն՝ խոսքը 719 բերման ենթարկվածների մասին է։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները:
Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։
Երիտասարդները հրկիզում են մեքենաները, ոստիկանության և իշխանությունների շենքերը։
Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկ ջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել զրահատեխնիկա և ուղղաթիռներ:
--00—ՅՄ