ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ԼՂ-ում ոչ մի միջազգային դիտորդական առաքելության կարիք չկա, քանի որ իրողություններն ակնհայտ են, Ադրբեջանը թաքցնելու ոչինչ չունի: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը միշտ դեմ է եղել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական մրցակցությանը: Պետք է տարածաշրջանը չդիտարկել աշխարհաքաղաքական մրցակցության հարթության մեջ», - հավելել է Հաջիևը։
--00—ԱՊ