ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ալիևի հետ շրջադարձային փաստաթուղթ պետք է ստորագրվեր Գրանադայում, վերջին պահին չեղարկվեց։ Այս մասին այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գրանադայում նախատեսված հանդիպումը չի կայանում ոչ մեր մեղքով։ Մենք շատ կառուցողական և լավատեսորեն էինք տրամադրված, կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու, բայց վերջին պահին չեղարկվեց», - իր խոսքում նշեց Փաշինյանը։
«Գրանադա մեկնելու ենք պատվիրակությունով․ ԱԽ քարտուղար, ԱԳ նախարար, հանդիպումը ՀՀ-ն չի չեղարկել, բայց մեկնելու ենք Գրանադա և այնտեղ հանդիպումներ տեղի կունենան», - ամփոփեց կառավարության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ