ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,24News
Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա:
Վարչապետը հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
--00—ԼՀ