ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08, 24New
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Թբիլիսիում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումների հնարավորության մասին:
«Վրաստանը պատրաստ է, իսկ եթե իր համաձայնությունը տա նաև Հայաստանը, ապա մենք համապատասխան կառույցների աջակցությամբ անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ ձևաչափերով հանդիպումների անցկացումը»,– ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ Ալիևն այսօր է մեկնել Վրաստան վարչապետ Ղարիբաշվիլիի հրավերով:
--00—ԱՊ