Անում ենք առավելագույնը․ Ղարիբաշվիլին՝ Շովիում զոհվածների որոնման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

dd

Սարսափելի ողբերգություն է։ Այսքան մարդ դարձավ ողբերգության զոհը։ Ես, իհարկե, ևս մեկ անգամ կիսում եմ մեր ողջ հասարակության վիշտը։ Մենք անում ենք առավելագույնը, որպեսզի ժամանակին իրականացնենք այդ լիկվիդացիոն աշխատանքները, այդ թվում՝ մեր, ցավոք, զոհված քաղաքացիների որոնման աշխատանքները» - հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Sputnik Грузия-ն։ 

Վերջին տվյալներով՝ Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 19 մարդ, որոնողական աշխատանքներ են տարվում 15 մարդու, այդ թվում՝ 7 երեխաների գտնելու համար։

--00—ՍՊ