ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Պաղեստինի իշխանությունները պատրաստ են վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը, բայց միայն որպես համապարփակ քաղաքական լուծման մաս, հայտնել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո։
Նշենք, որ ավելի վաղ Պաղեստինի նախագահը բազմիցս կոչ է արել անկախ պաղեստինյան պետություն ստեղծել.
«Մենք լիակատար պատասխանատվություն ենք կրելու որպես համապարփակ քաղաքական լուծման մաս, ինչպես Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը, այնպես էլ՝ Գազայի հատվածում», - հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։
--00—ՍՊ