ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հանք չի շահագործվում։
«Ջրաձորի դիատոմիտի հանքավայրը, որը շահագործվել է դեռևս Խորհրդային Միության տարիներից, չի գտնվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
Հանքավայրի շահագործման արդյունքում ստացվում է դիատոմիտային ֆիլտրող փոշի»,-ասվծ է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ